Մոսկովյան ընկերությունը մշակում է Aurus ներկայացուցչական սեդանի թյունինգային տարբերակը
Մոսկովյան Khann թյունինգային ընկերությունը աերոդինամիկ կորպուս է մշակում հայրենական արտադրության Aurus Senat ներկայացուցչական դասի սեդանի համար:
Ինչպես գրում է Motor.ru-ն, թյունինգային մեքենայի առաջին էսքիզներն ընկերությունը հրապարակել է իր ինստագրամյան էջում: Նախատիպը ներկայանում է նոր թափարգելներով, ցանցի տեսքով նոր ռադիատորի վանդակաճաղերով և անիվների ընդլայնված կամարներով: Բացի այդ, մեքենան ներկված երկու գույնով՝ ի տարբերություն սովորական «Աուրուսի»:
Khann թյունինգային ընկերությունը մասնագիտանում է Toyota և Lexus մակնիշի մեքենաների համար աերոդինամիկ կորպուսներ ստեղծելու գործում:
Aurus Senat սեդանները ներկայում թողարկվում են տարեկան 150 օրինակով, սակայն հետագայում այդ թիվը նախատեսվում է մեծացնել: Մեքենայի բազային տարբերակի գինը կազմում է 18 մլն ռուբլի:











