Apple-ը մեծ պահանջարկի պատճառով մտադիր է 10%-ով ավելացնել iPhone 11 սմարթֆոնների արտադրությունը. լրատվամիջոցներ

14:56 • 04.10.19

Ամերիկյան Apple ընկերությունը մատակարարներին հայտնել է 10%-ով կամ 8 մլն հատով վերջին՝ iPhone 11 շարքի արտադրությունն ավելացնելու անհրաժեշտության մասին, երբ աշխարհում իր նոր սմարթֆոնների պահանջարկը գերազանցել է բոլոր սպասումները, հայտնում է Nikkei Asian Review թերթը՝ աղբյուրների հղումով: 

«Այս աշունն ավելի ծանրաբեռնված է, քան մենք սպասում էինք»,- ասել է աղբյուրներից մեկը:

Այնուամենայնիվ, մատակարարները զգուշություն են պահպանում և մտավախություն ունեն, որ պատվերների ավելի բարձր մակարդակը կայուն չի լինի:

«Պահանջարկը ներկայում լավն է: Սակայն մենք պետք է զգույշ լինենք և շատ լավատեսորեն չտրամադրվենք»,- ասել է աղբյուրը:

Apple ընկերությունը սեպտեմբերին ներկայացրել էր 3 նոր սմարթֆոն՝  iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max:

 

Apple-ը մեծ պահանջարկի պատճառով մտադիր է 10%-ով ավելացնել iPhone 11 սմարթֆոնների արտադրությունը. լրատվամիջոցներ