Գերմանացի թյուներները ներկայացրել են Porsche 911-ի նոր՝ հզորացված և կատարելագործված տարբերակը

21:09 • 06.10.19

Գերմանական TechArt թյունինգային ընկերությունը, որը զբաղվում է Porsche-ի մոդելների փոխակերպմամբ, կիսվել է 911 մոդելի կատարելագործման ծրագրով:

Ինչպես ներկայացնում է motor.ru-ն, ձևափոխությունների փաթեթը ներառում է աերոդինամիկ կախոցը, նոր անվահեծերը, սրահի թարմացումը, շարժիչի հզորացումը, արտանետման համակարգի փոխարինումը:

Արտաքնապես Porsche 911-ն առանձնանում է նոր դիմացի երկգույն թափարգելով, որը կազմված է 5 մասից, TechArt Daytona II եզակի անվահեծերով:

TechArt-ը փոփոխություններ է արել նաև մեքենայի ինտերիերում՝ ամբողջովին վերաիմաստավորելով այն: Սովորական ղեկանիվը փոխարինվել է սպորտայինով, որը ձեռքի աշխատանք է իրենից ներկայացնում, նստատեղերն ու դռների բռնակները պատվել են բնական բրդի և կաշվե համադրությամբ:

Փոփոխությունների փաթեթը ներառում է նաև շարժիչի հզորացված տարբերակը. 450-ից շարժիչի հզորությունը դարձել է 510 ձիաուժ: Նորացված մոդելի արժեքը դեռևս գաղտնի է պահվում:

Գերմանացի թյուներները ներկայացրել են Porsche 911-ի նոր՝ հզորացված և կատարելագործված տարբերակը