Գիտնականները ներկայացրել են 2025-ին հնարավոր միջուկային պատերազմի սցենարը
ԱՄՆ գիտնականները գնահատել են Հնդկաստանի և Պակիստանի միջև հնարավոր միջուկային պատերազմի հետևանքները:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, հակամարտության մոդելավորման ընթացքում մասնագետները պատկերացրել են, որ երկու երկրի զինանոցներում 400-500 միավոր միջուկային սպառազինում կա՝ մեկ մարտագլխիկի համար 100 կիլոտոննա հզորությամբ:
Նշվում է, որ միջուկային պատերազմը 50-125 մլն մարդու կյանք կխլի: Այն նաև մեծ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի և կլիմայի վրա: Այդպիսով, միջուկային պայթյունների հետևանքով ածխածնի պարունակությամբ աերոզոլներ կձևավորվեն, որոնք, բարձրանալով մթնոլորտի վերին շերտեր, կկլանեն արևի լույսը, ինչն էլ պատճառ կդառնա գլոբալ սառեցման համար:
Սառեցումն, իր հերթին, գիտնականների կարծիքով կհանգեցնի տեղումների մակարդակի նվազման, որոնք կդառնան 15-20 տոկոսով ավելի քիչ: Ջերմաստիճանի վերականգնման համար տասնյակ տարիներ կպահանջվեն:










