Վաղ բրոնզեդարյան «Նյու Յորքը». Իսրայելում 5000-ամյա քաղաք է հայտնաբերվել

19:36 • 07.10.19

Իսրայելում 5000-ամյա հնության քաղաքի ավերակներ են հայտնաբերվել, որն ամենամեծն ու հնագույնն է, որ երբևէ հայտնաբերվել է տարածաշրջանում:

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, քաղաքում, որը 6000 բնակիչ է ունեցել, հստակ գծված փողոցներ են եղել, ինչպես նաև համայնքներ, կրոնական տաճար և այլ կառույցներ: Աղբյուրի հաղորդմամբ՝ քաղաքի տակ էլ ավելի հին՝ 7000-ամյա կառույց է հայտնաբերվել:

Իսրայելցի հնագետները նշել են, որ հայտնագործությունը տվյալ ժամանակաշրջանից ամենանշանակալիցն է տարածաշրջանի համար:  

«Սա մեր տարածաշրջանի վաղ բրոնզեդարյան Նյու Յորքն է. մեծ և նախագծված քաղաք, որտեղ հազարավոր բնակիչներ են ապրել»,- ասվում է պեղումների ղեկավարների հայտարարության մեջ:  

Հայտնի է, որ հնագույն քաղաքը 161 ակր տարածք է զբաղեցրել, որը կրկնակին է նախկինում հայտնաբերված տարածքների համեմատ:

Հնագետներն այս տարածքում պեղումներ են իրականացրել ավելի քան 2.5 տարի: Հետազոտական աշխատանքներին 5000 կամավոր է մասնակցել:  




Վաղ բրոնզեդարյան «Նյու Յորքը». Իսրայելում 5000-ամյա քաղաք է հայտնաբերվել