Գիտնականները պարզել են, որ Ծիր Կաթինի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել
Գիտնականներն ապացույցներ են գտել, որ Ծիր Կաթին համաստեղության կենտրոնում հզոր բռնկում է տեղի ունեցել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ գիտնականների ուսումնասիրության արդյունքները նկարագրվել են Astrophysical Journal ամսագրում:
Ավստրալացի և ամերիկացի աստղագետներն ապացուցել են, որ մոտ 3.5 մլն տարի առաջ մեր գալակտիկայի կենտրոնում կարող էր հզոր բռնկում տեղի ունեցած լինել: Դրա հետևանքները նկատվել են ավելի վաղ, սակայն հենց պայթյունի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չի եղել:
Մասնագետները տեղայնացրել են մնացորդային լուսավորության աղբյուրը և որոշել են իրադարձության ժամանակահատվածը: Ենթադրվում է, որ տիեզերական բռնկումը տեղի է ունեցել Ծիր Կաթինի կենտրոնում մոտ 3.5 մլն տարի առաջ:
Նախկինում աստղագետները կարծում էին, որ մեր գալակտիկան բավականին հանգիստ է, մինչդեռ այլ խոշոր գալակտիկաների կենտրոնները առավել հզոր էին ընկալվում:
Մասնագետները ենթադրում են, որ նմանօրինակ բռնկումներ կարող են հետագայում տեղի ունենալ ցանկացած պահի:










