«Այն իմ կերպարի արտահայտությունն է». Քիմ Քարդաշյանը խոսել է «Kim Kardashian.Hollywood» համակարգչային խաղի մասին (տեսանյութ)

15:55 • 08.10.19

Հայաստանում անցկացվող «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը խոսել է իր առաջին տեխնոլոգիական ձեռնարկման` «Kim Kardashian.Hollywood» համակարգչային խաղի մասին:

«Ես, իրոք, հպարտ եմ «Kim Kardashian.Hollywood» համակարգչային խաղի համար. դա իմ` տեխնոլոգիաների ոլորտում առաջին ձեռնարկումն էր: Մի անգամ «Սիլիկոնյան հովտում» տեխնոլոգիական ընկերության մի ներկայացուցիչ մոտեցավ ինձ` առաջարկելով իմ կերպարով համակարգչային խաղ ստեղծել: Համոզված չէի` ուզում եմ դա, թե ոչ: Երբ մտածում ես հանրահայտ անձի կերպարով համակարգչային խաղի մասին, նախևառաջ մտքումդ սպորտի ոլորտի որևէ ներկայացուցիչ է հայտնվում»,-ասել է նա:

Խաղի կոնցեպտը, սակայն, նրան շատ է դուր եկել:

«Այնտեղ ես իմ ասելիքն էի ունենալու, իսկ դա ինձ համար շատ կարևոր է»,- ասել է Քիմը:

«Kim Kardashian.Hollywood» համակարգչային խաղն արդեն 5 տարվա պատմություն ունի:

«Կարծում եմ` խաղը մինչ օրս պահպանել է իր հաջողությունը շնորհիվ այն բանի, որ ես երբեք չեմ մոռանում դրա մասին: Այն միշտ թարմացվում է: Այն իմ կերպարի արտահայտությունն է: Շատ հանրահայտ անձինք նման արտադրանք ստեղծելիս ուղղակիորեն չեն ներգրավվում նրա ստեղծման գործընթացին. նրանք միայն փաստաթուղթ են ստորագրում ու վերջ: Իմ դեպքում այդպես չէ»,- նշել է Քիմը:

 

Картинки по запросу "«Kim Kardashian.Hollywood»"

 

Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 50:48-ից.

«Այն իմ կերպարի արտահայտությունն է». Քիմ Քարդաշյանը խոսել է «Kim Kardashian.Hollywood» համակարգչային խաղի մասին (տեսանյութ)