Տիեզերքում առաջին անգամ հաջողվել է միս աճեցնել
Գիտնականներին հաջողվել է մսի կտոր աճեցնել տիեզերքում: Դա տեղի է ունեցել առաջին անգամ:
Ինչպես ներկայացնում է The Guardian-ը, Aleph Farms կոչվող իսրայելական ընկերությունը, որը մասնագիտանում է տեխնոլոգիաների ոլորտում, հաջողությամբ ավարտին է հասցրել Միջազգային տիեզերակայանում, այսինքն՝ 339 կմ բարձրություններում անցկացվող փորձարկումը:
Տավարի մսի բջիջները վերցվել էին Երկրից, այնուհետև տեղավոխվել Միջազգային տիեզերակայան, որտեղ կենսաբանական տպագրության միջոցով դրանցից ոչ մեծ չափսի մկանային հյուսվածքներ են աճեցրել: Ընդհանուր առմամբ, ողջ գիտափորձը կրկնօրինակել է կովի մարմնում տեղի ունեցող մկանային հյուսվածքների վերականգնման գործընթացը:










