Գիտնակակնները Մարսի վրա ևս մեկ հավանական կենդանի լիճ են հայտնաբերել

21:43 • 09.10.19

NASA-ի Curiosity մարսագնացը հնագույն աղի լճի մնացորդներ է հայտնաբերել Գեյլ խառնարանում։ Գիտնականները վստահ են, որ այն ժամանակին նման է եղել որոշ երկրային ջրամբարների։

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, խոսքը Սատոն կղզիներ կոչվող շրջանի մասին է, որտեղ նստվածքային ապարներ են կուտակվել։ Այնտեղ բազմաթիվ հանքային աղեր և ցեխային ճաքեր են հայտնաբերվել։

Այս շրջանում մարսագնացն առաջին անգամ ուսումնասիրություններ կատարել է 2017-ին։ Այժմ գիտնականները հայտնում են երկու տարի տևած ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալները․ նրանց կարծիքով՝ ճաքերն առաջացել են այն պատճառով, որ այդ վայրում լիճ է եղել, որը չորացել է։ Բացի այդ, այն բազմիցս անհետացել է և կրկին լցվել ջրով։

Հետազոտողները կարծում են, որ այդ ջուրն աղի է եղել։ Լճի մնացորդները նրանք անվանել են «Հին հարբեցող» (Old Soaker)։

Գիտնականների կարծիքով՝ մոտ 3,5 մլրդ տարի առաջ այն նման է եղել Անդերի Ալտեպլանո ընդարձակ սարահարթի գեղատեսիլ աղի ջրամբարին։

 

 

Գիտնակակնները Մարսի վրա ևս մեկ հավանական կենդանի լիճ են հայտնաբերել