Հեղուկով լի «պարկ». գիտնականներն օվկիանոսում հազվադեպ երևույթ են տեսանկարահանել (տեսանյութ)

13:42 • 09.10.19

Նորվեգացի գիտնականները Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում հեղուկով լի «պարկ» են հայտնաբերել, որում կաղամարի տասը ձու է եղել, գրում է Daily Mail-ը:

Այսպես կոչված «ժելատինային գունդը» հայտնաբերվել է օվկիանոսում հետազոտություններ իրականացնող մի խումբ գիտնականների կողմից:

Տեսանյութում երևում է` ինչպես է ջրասուզորդը լապտերով լուսավորում մեծ «ձուն»:

Պարզվում է` ժելեանման զանգվածը պաշտպանում է ներսում գտնվող կաղամարի ձվերը:

Գիտնականները նշում են, որ սա շատ հազվադեպ երևույթ է. ձվերի նման քանակություն մեկ տեղում ընդամենը մի քանի անգամ է հայտնաբերվել:

 

 

 

 

Հեղուկով լի «պարկ». գիտնականներն օվկիանոսում հազվադեպ երևույթ են տեսանկարահանել (տեսանյութ)