Աֆրիկայում առաջին անգամ սկսել են սմարթֆոն արտադրել

03:05 • 09.10.19

Ռուանդական Mara phones ընկերությունը սկսել է Աֆրիկայում առաջին սմարթֆոնի արտադրությունը: Այդ մասին Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնել է The New Times-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ աֆրիկյան ընկերությունն իրականացնում է երկու նոր մոդելների՝ Mara X և Mara Z-ի սերիական արտադրություն: Ընկերությունն  օգտագործում են Android օպերացիոն համակարգը: Սմարթֆոնները մանրածախ վաճառքում կարժենան համապատասխանաբար 175750 և 120250 ռուանդական ֆրանկ (190 $ և $ 130):

Ըստ Ռուանդայի արտադրողների՝ իրենց նոր արտադրանքը կկարողանա մրցակցել Samsung-ի նմանատիպ ապրանքների հետ: Mara Group ընկերության գլխավոր տնօրեն Աշիշ Թակարի խոսքով՝ հարուստ ռուանդացիները պատրաստ են գնել իրենց արտադրանքը, որը թանկ է բարձր որակի պատճառով միայն:

Աղբյուրը նշել է, որ սմարթֆոնների թողարկումը նշանավորում է Ռուանդայի անցումն առաջատար տեխնոլոգիաների կիրառմանը: «Մենք Աֆրիկայի առաջին սմարթֆոններ արտադրողն ենք»,- ասել է Թակարը՝ հավելելով, որ ապագայում Ռուանդան մտադիր է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն:

Աֆրիկայում առաջին անգամ սկսել են սմարթֆոն արտադրել