Թուրքիայի տարածքը Սիրիայի կողմից հրթիռակոծության է ենթարկվել, կան վիրավորներ. Թուրքիայի ՊՆ (լուսանկարներ)

17:42 • 10.10.19

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի քրդական ուժերը հրթիռակոծում են Թուրքիայի բնակավայրերը: 

Պաշտպանության նախարարությունն իր թվիթերյան էջում մասնավորապես գրել է. «Մեր երկրի բնակավայրերում ոչ մի մարդկային արժանիք չունեցող «Քրդական աշխատավորական կուսակցության» ահաբեկիչների ականանետներից և հրթիռակոծություններից տուժել են խաղաղ բնակիչներ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին և այլ բնակավայրերի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության սկսվելուց ի վեր «արդեն վերացվել է 109 ահաբեկիչ»:

 

Территория Турции подверглась ракетному обстрелу со стороны Сирии – СМИ (ФОТО)