Ուկրաինայում 12 տարեկանում ծննդաբերած աղջիկը հրաժարվել է երեխայից
Ուկրաինայի Ռովնո քաղաքում բնակվող աղջիկը, որը ծննդաբերել էր 12 տարեկանում, հրաժարվել է երեխայից:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Ուկրաինայի երեխաների հարցով զբաղվող ծառայության ղեկավարին, դա տեղի է ունեցել դուրս գրումից անմիջապես հետո:
Վերջինս մասնավորեցրել է, որ նորածնի մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերել, և նրան հատուկ խնամք է անհրաժեշտ: Հետագայում փոքրիկին կտեղափոխեն մանկատուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աղջկա ընտանիքը գրանցում չունի և բնակվում է աղբանոցի հարևանությամբ: Բժիշկների խոսքով՝ աղջիկը ո՛չ ուկրաիներեն էր հասկանում, ո՛չ ռուսերեն:
Հիշեցնենք, որ 12-ամյա աղջկա ծննդաբերության մասին հաղորդվում էր սեպտեմբերի 16-ին:










