Կոլորադոյում 24 ժամվա ընթացքում ջերմաստիճանը նվազել է 30 աստիճանով (տեսանյութ, լուսանկարներ)
ԱՄՆ Կոլորադո նահանգում տեղացել է առաջին ձյունը, երբ նահանգի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը մեկ օրվա ընթացքում նվազել է մոտ 30 աստիճանով: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Կոլորադոյի բնակիչները վայելում էին +25 աստիճան արևային եղանակը, երբ 24 ժամվա ընթացքում ջերմաստիճանը հասել է -6 աստիճանի:
Ջերմաստիճանի այս կտրուկ նվազումը դարձել է նահանգի մայրաքաղաք Դենվերի պատմության մեջ եղանակային ամենամեծ տատանումը հոկտեմբեր ամսին՝ մեկ օրվա ընթացքում:
Օդերևութաբան Ռասել Դենիելսոնը հայտարարել է, որ սա հոկտեմբեր ամսվա ամենամեծ տատանումն է ուսումնասիրությունների ամբողջ պատմության ընթացքում:
«Մենք այստեղ մարդկանց ասում ենք, որ տաք հագնվեն, որովհետև մեկ օրվա ընթացքում և՛ ամառ է լինում, և՛ ձմեռ»,- նշել է Դենիելսոնը:
Օդերևութաբանները նշել են, որ ձյունը կհալչի, սակայն ցուրտ եղանակը կպահպանվի նաև հանգստյան օրերին:
Մինչ այս դեպքը, եղանակային ամենամեծ տատանումը Կոլորադոյում հոկտեմբեր ամսին գրանցվել էր 1872 թվականին:












