Կարմիր ծովում իրանական լցանավի վրա պայթյուն է որոտացել

10:05 • 11.10.19

Կարմիր ծովում իրանական Sanitized լցանավի վրա պայթյուն է որոտացել, հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ աղբյուրների հղումով: 

Գործակալության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի Ջիդդա նավահանգստային քաղաքից 60 մղոն հեռավորության վրա:

Պայթյունը վնասել է երկու հիմնական նավթային հատվածները, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Մասնագետներն այժմ պարզում են կատարվածի հանգամանքները:

Գործակալության համաձայն՝ չի բացառվում ահաբեկչության վարկածը:

Հաղորդվում է, որ լցանավի անձնակազմը չի տուժել: