Անգլիայում տղամարդը հարսանիքի մասնակցելիս ձկան տաք կարկանդակ է կերել և մահացել
Անգլիական Չորլի քաղաքի բնակիչը հարսանիքի մասնակցելիս տաք կարկանդակ է կերել և վառել կոկորդը, նրա մոտ շնչահեղձություն է սկսվել: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Star-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 51-ամյա Դարեն Հիկին զվարճացել է հարսանիքի ժամանակ և արդեն պատրաստվել է հեռանալ, երբ նրան առաջարկել են փորձել խոհարարներից մեկի պատրաստած ձկան կարկանդակ: Կերակուրն այրել է տղամարդու կոկորդը, մի քանի ժամ հետո այն այտուցվել է, և նա հազիվ է շնչել:
Հիկին ընկերոջ՝ Նիլ Պարկինսոնի հետ բժշկի է այցելել: Նրան պարացետամոլ են նշանակել և ուղարկել տուն` առաջարկելով վերադառնալ, եթե ցավն ուժեղանա:
Տանը տղամարդու վիճակը վատթարացել է, նա սկսել է հազալ և խեղդվել, ապա ուծագնաց է եղել: Պարկինսոնը շտապօգնություն է կանչել, նրան հոսպիտալացրել են: Հաջորդ օրը Հիկին հիվանդանոցում մահացել է:










