Իրանցի կանայք առաջին անգամ ներկա են գտնվել ֆուտբոլի ազգային հավաքականի խաղին
Իրանի ավելի քան երեք հազար քաղաքացի է ներկա գտնվել 2022 թվականի ֆուտբոլի Աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպմանը, որում Իրանի հավաքականը 14: 0 հաշվով հաղթել է Կամբոջայի ընտրանուն, Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 40 տարում առաջին անգամ մարզադաշտում տղամարդկանց հավաքականների միջև խաղին հնարավորություն են ունեցել հետևելու նաև կանայք, որոնց համար Թեհրանի «Ազադի» մարզադաշտում առանձին տեղ է հատկացվել:
Նշվում է, որ իրանցի կանանց համար հատկացված տոմսերը սահմանափակ են եղել:
C խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իրանի հավաքականը՝ երկու խաղում վաստակելով վեց միավոր: Երկրորդ տեղը զբաղեցնում է Բահրեյնի ընտրանին:










