Ճապոնիայի իշխանությունները զբոսաշրջիկներին տեղեկացրել են «Հագիբիս» թայֆունի մոտենալու մասին

05:51 • 11.10.19

Ճապոնիայի իշխանությունները տարբեր միջոցներով տեղեկացրել են երկրում գտնվող զբոսաշրջիկներին «Հագիբիս» թայֆունի մոտենալու մասին: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի Հանրային հեռուստատեսությունը, հաղորդում է ТАСС-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ զբոսաշրջիկներին թայֆունի մասին օտար լեզուներով անհրաժեշտ տեղեկություններ է տրամադրում շուրջօրյա գործող թեժ գիծը: Արտերկրից ժամանած հյուրերի համար իրազեկումն իրականացվում է նաև հավելվածի միջոցով, որը գործում սոցիալական ցանցերում՝ օտար լեզուներով:

Ճապոնիայում ներկայում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը զգալիորեն գերազանցում է միջին ցուցանիշը՝ տարվա այս ժամանակահատվածի համար՝ երկրում անցկացվող Ռեգբիի Աշխարհի գավաթի խաղարկության պատճառով:

«Հագիբիս» թայֆունի մոտենալու պատճառով ճապոնական ավիաընկերությունները որոշել են չեղարկել հոկտեմբերի 12-ին նախատեսված մոտ 800 ներքին չվերթ: Միաժամանակ, երկաթուղային JR օպերատորը շաբաթ որոշել է նվազեցնել Տոկիոյից Օսակա ուղղությամբ գնացքների երթևեկը, իսկ կեսօրից հետո ամբողջությամբ դադարեցնել: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ են լինելու նաև Խաղաղ օվկիանոսի ափամերձ ավտոճանապարհները: