Նալբանդյան փողոցից բերման ենթարկվածի մոտ հայտնաբերվել է կոկային․ հարուցվել է  քրեական գործ (տեսանյութ)

16:09 • 11.10.19

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերեցին ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի։

Կասկածանքը՝ մաքսանենգ ճանապարհով ապօրինի թմրամիջոց Հայաստան ներկրելը, պահելը, օգտագործելն ու իրացնելն էր։

Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տարբեր տեսակի դեղահաբերեր, կոկայինի նմանվող զանգված։ Նրա դրամապանակում ևս եղել են կոկայինի նմանվող զանգվածներ, մեթամֆետամին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է։ Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։