«1 զոհ մեր կողմից, 277-ը՝ հակառակորդի». Թուրքիայի ՊՆ-ն Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունից տվյալներ է ներկայացրել (լուսանկար)

12:43 • 11.10.19

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում «1 թուրք զինվորական է մահացել, 3-ը վիրավորվել են», գրում է cnnturk.com-ը:

Նշվում է, որ «հրետանավոր, սերժանտ Ահմեթ Թոփչուն տանջալի մահի է արժանացել»: Թուրքիայի պաշտպանության նախարարը ցավակցական ուղերձ է հղել:

Նախարարը նշել է նաև, որ «հակառակորդի կորուստների թիվը հասել է 277-ի»:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսել է իր «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ բազմաթիվ զրահատեխնիկա և օդուժ կիրառելով սահմանի երկայնքով: Թուրքական բանակին աջակցում է «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորումը: Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության սկսվելուց ի վեր «արդեն վերացվել է 109 ահաբեկիչ»՝ նկատի ունենալով ՔԱԿ-ի անդամներին: