ԱՄՆ-ում գրանցվել է վեյպից 26-րդ մահը

06:50 • 11.10.19

ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտից՝ վեյպից, մահացածների թիվը հասել է 26-ի: Այդ մասին Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախորդ շաբաթ վեյպի պատճառած վնասի դեպքերն ավելացել են 219-ով: Ընդհանուր առմամբ, վեյպի օգտագործումից հետո ինքնազգացողության վատթարացման պատճառով բժիշկներին է դիմել 1299 մարդ:  

Նշվում է, որ վեյպ ծխելու հետևանքով թոքերի հիվանդություն է արձանագրվել ԱՄՆ 49 նահանգում, Կոլումբիայի շրջանում և Վիրհինյան կղզիներում, վեյպի օգտագործումից վնասի դեպքեր չեն գրանցվել միայն Ալյասկա նահանգում: