Դուբայի շեյխից փախած արքայադուստր Հայան դիվանագիտական անձեռնմխելիություն է ստացել. լրատվամիջոցներ (լուսանկարներ)

14:48 • 01.11.19

Ամիսներ առաջ Հորդանանի արքայադուստր Հայան փախել էր ամուսնուց՝ Դուբայի շեյխ Մուհամեդից: Այս բոլոր ամիսների ընթացքում արքայադստեր կյանքը վտանգի տակ է եղել, սակայն այժմ՝ դիվանագիտական անձնագիր ստանալուց հետո, դաժան ամուսինը չի կարող նրան վնասել, գրում է woman.ru-ն:

Ամռանը հայտնի էր դարձել, որ Դուբայի կառավարչի կինը՝ արքայադուստր Հայան, փախել է ԱՄԷ-ից՝ երեխաների հետ: Իր հետ արքայադուստրը վերցրել էր նաև մոտավորապես 40 միլիոն դոլար գումար՝ նոր վայրում հիմնավորվելու համար:

Արքայադուստր Հայային հաջողվել էր փախչել Եվրոպա: Ըստ տեղեկությունների՝  վերջին ժամանակներս նա գտնվում է Լոնդոնում:

Այս ամբողջ ժամանակահատվածում ԶԼՄ-ներում բազմիցս տեղեկություններ են տարածվել, որ շեյխն ամեն ինչ անում է, որ Մեծ Բրիտանիան ետ վերադարձնի կնոջն ու երեխաներին:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները, սակայն, զիջումների չեն գնացել այս հարցում: Այնուամենայնիվ, արքայադուստր Հայան չէր կարող ամուսնուց փախչել ամբողջ կյանքի ընթացքում: Ամուսնուց փախուստը սոսկ քմահաճույք չի եղել:

Այս պատճառով Հայայի եղբայրը՝ Հորդանանի թագավոր Աբդալլա II-ը, մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի  քրոջն ընդգրկեն երկրի դիվանագետների ցանկում:

Նշված կարգավիճակը թույլ է տվել Հայային և երեխաներին դիվանագիտական անձեռնմխելիություն, այսինքն՝ այլ երկրում հատուկ իրավունքներ և անվտանգության երաշխիքներ ստանալ:

Օրերս բրիտանական The Times պարբերականը հայտնել էր, որ թագավորական ընտանիքի անդամը պաշտոնապես դասվում է դիվանագետների ցանկում: Արքայադուստր Հայան նշանակվել է Մեծ Բրիտանիայում Հորդանանի դեսպանատան առաջին քարտուղարի պաշտոնում: Հայան նախկինում էլ զբաղվել է հասարակական գործունեությամբ և հետևել քաղաքական և սոցիալական իրադարձություններին, այնպես որ, ամենայն հավանականությամբ, կկարողանա կատարել իրեն վերապահված պարտականությունները: