ԱԽ քարտուղարը Բակո Սահակյանի հետ քննարկել է անվտանգությանը վերաբերող հարցեր
Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակը:
Հանդիպումներ են տեղի են ունեցել նաև Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի և Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ծրագրերի կատարողականներ։









