Երևանի կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնից ազատվելու դիմում գրել. Երևանի փոխքաղաքապետ
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին առաջարկել է պաշտոնից ազատվելու դիմում գրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքայն իր էջում:
«Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել եմ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»,-գրել է փոխքաղաքապետը։










