Ուկրաինա-լեհական սահմանին Porsche Cayenne մեքենայի առաջնամասում Сasio բրենդի մոտ 600 ժամացույց է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)

14:37 • 01.11.19

Ուկրաինա-լեհական սահմանին՝ «Յագոդին» անցակետում, Ուկրաինայի քաղաքացու վարած Porsche Cayenne մեքենայի առաջնամասում թաքցված ձեռքի ժամացույցների մեծ խմբաքանակ է հայտնաբերվել, հայտնում korrespondent.net-ը՝ Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությանը հղումով:

Сasio բրենդի ձեռքի ժամացույցների խմբաքանակը հայտնաբերվել է Ուկրաինայի քաղաքացու մեքենայում, որը վերադառնում էր Լեհաստանից:

Նա անցակետում մեքենան ուղղել է «կանաչ գոտի»՝  ցույց տալով, թե այնպիսի ապրանք չի տանում, որն անհրաժեշտ է հայտարարագրել: Սակայն զննման ժամանակ մեքենայի առաջնամասում հայտնաբերվել է ճապոնական բրենդի տարբեր մոդելների 567 ձեռքի ժամացույց:

Մաքսանենգ ապրանքը գնահատվել է 1 մլն ուկրաինական գրիվնա և առգրավվել: