Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում հետաձգվեց:
Նիստից հետո Լևոն Երանոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, թեև պնդեց, որ լրագրողների հետ ինքը «միշտ էլ լավ է եղել»: Երանոսյանը խոստացավ, որ կխոսի ավելի ուշ՝ գործի ընթացքում։
Ի պատասխան լրագրողների հարցին, թե այս պահին ոստիկանապետի փոփոխությամբ պայմանավորված հայտարարություն չունի՞, Երանոսյանը նշեց. «Դուք մի մոռացեք, որ ես զինվորական եմ, ոչ ոստիկան»։
Ինչ վերաբերում է մյուս հարցին, թե ընդունո՞ւմ է մեղադրանքը, Երանոսյանն ասաց. «Ո՛չ, ես մեղք չեմ գործել»։









