Հրդեհ՝ Էրեբունի օդանավակայանում. այրվել է անգարի տանիքը, ԱԻՆ-ից մեկնել է 10 մարտական հաշվարկ (տեսանյութ)

15:38 • 04.11.19

Նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի օդանավակայանում այրվում է անգարի տանիք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին, մարվել՝ 16:27-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: