Ինչ-որ խոհանոցային խոսակցություններ, որոնք կուտակվում են, հասնում են վարչապետին․ Դավիթ Տոնոյանը՝ գեներալիտետի կողմից իշխանությունների նկատմամբ դժգոհությունների մասին (տեսանյութ)

14:13 • 04.11.19

Չկա այդպիսի բան, ինձ թվում է՝ որոշ ինչ-որ խոհանոցային խոսակցություններ, որոնք կուտակվում են, հասնում են վարչապետին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր գեներալիտետի կողմից իշխանությունների նկատմամբ դժգոհություններին:

«Այդ խոսակցություններն իր մոտ տպավորություն են ստեղծում, որ գեներալիտետի մոտ կա դժգոհություն: Կարող է՝ կան գեներալներ, որոնց մոտ կա այդ մտահոգությունները, բայց այն, ինչ արվել է այս 1,5 տարվա մեջ, ես չեմ կարծում, որ գեներալիտետի մոտ պետք է դժգոհություններ լինեն»,-նշեց Դավիթ Տոնոյանը։

Անդրադառնալով հարցին, թե դժգոհություններ չկա՞ն մի շարք գեներալաների մեղադրանքների հետ կապված, Դավիթ Տոնոյանն ասաց, որ այդ գործերի հետ կապված մտահոգություններ կան։

«Բայց ես կարծում եմ, որ դա նաև մեր բարձրագույն հրամանատարական  կազմին տոնուսի մեջ է պահում»: