Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի բակում մարդկային ոսկորներ են հայտնաբերվել

14:59 • 04.11.19

Այսօր Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտի բակում բարեկարգման աշխատանքներ կատարելիս մարդկային ոսկորներ են հայտնաբերվել:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Ոստիկանության լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը` նշելով, որ ոստիկանությունում ահազանգն ստացվել է 12:30-ին, և դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

«Հայտնաբերված ոսկորներով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում»,-ասաց Գաբրիելյանը: