Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է, որը որևէ պտուղ չի տվել. Ալեն Սիմոնյան
Հանրայն խորհուրդն անիմաստ կառույց է: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ավելացնելով, որ խմբակցության նիստին քննարկվել է նաև Հանրային խորհրդի հարցը:
«Ես ներողություն եմ խնդրում, գուցե սուր բառի համար, բայց ես համարում եմ, որ դա անիմաստ կառույց է, ոչ թե նրա համար, որ ես եմ այդպես ասում, այլ տեսնելով այդ կառույցի գործունեությունը: Չգիտեմ՝ կա՞ մի լրագրող, ով կնշի հիմա մի քանի գործողություն, որ այդ կառույցը արել է և ՀՀ հանրային կյանքում դա նշանակություն է ունեցել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե այդ դեպքում ինչու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իշխանափոխությունից հետո նշանակվեց այդ պաշտոնում, նա նշեց, որ այդ հարցին, չի կարող պատասխանել: «Մեծ հաշվով համարում եմ, որ այդ կառույցն անելիք չունի: Երբ նայում ես այդ կառույցի պատմությունը, հասկանում ես այդ կառույցը որևէ պտուղ չի տվել»,-ասաց նա:
Խոսելով Վազգեն Մանուկյանի հրաժարականի մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ նախ չի հասկանում թե ինչու այդքան քննադատություններից հետո ինքը նման որոշում չի կայացնում, եթե իրեն տեսնում է քաղաքական դաշտում: «Ես համարում եմ, որ Վազգեն Մանուկյանի և շատ ու շատ տարբեր՝ ոչ այնքան կարևոր թեմաների մասին մեկ հարցը լրիվ բավարար է»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանը, խոսելով «Հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացման հնարավորության մասին, նշեց, որ որևէ մեկի մոտ կասկած չպետք է լինի, որ եթե լինում են նոր տվյալներ, ապա գործերը վերաբացվում են ԱԺ փոխնախագահը նաև հայտնեց, որ նիստին բյուջեի հետ կապված եղել են հարցեր և որոշում է կայացվել առանձին քննարկումներ կազմակերպել այդ թեմայով:









