Թուրքական նահանգում հավով ուտեստից ուսանողների զանգվածային թունավորում է գրանցվել
Երեկ երեկոյան Թուրքիայի Աֆյոնկարահիսար նահանգում 67 անձ, որոնց մեծ մասը՝ տեղի համալսարանի ուսանողներ, շտապօգնության մեքենաներով կամ ինքնուրույն տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է sabah.com կայքը:
Նախնական տվյալներով՝ նրանք թունավորվել են սննդից: Թունավորման պատճառը հավի դոներներն են եղել: Նրանք բոլորն օգտվել են նույն սննդի կետից և կերել են հավի դոներ:
Աֆյոնկարահիսար նահանգի գյուղական և անտառտնտեսության վարչությունը վերցրել է դոների նմուշներ՝ քննության համար:









