Չիլիում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել. կան վիրավորներ

05:53 • 05.11.19

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի կենտրոնում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև: Կան վիրավորներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով 24 Horas-ին:

Իտալիայի հրապարակում ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ջրային ատրճանակներ, ցուցարարների կողմից տրվել է պատասխան` մոլոտովյան կոկտեյլների տեսքով: Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցներից երկուսը դեմքի և պարանոցի շրջանում լուրջ այրվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ցուցարարներն այս անգամ իրենց դժգոհությունն են հայտնում կառավարության քաղաքականությունից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Չիլիի իշխանությունները մետրոյի տոմսի արժեքը 30 չիլիական պեսոյով (0,042 դոլար) բարձրացնելու որոշում էին կայացրել, ինչը բողոքի գործողությունների պատճառ էր դարձել: Սկզբում խաղաղ ակցիաներն այնուհետև վերաճել էին իրավապահների հետ բախումների: Ցուցարարները բարիկադներ էին կառուցել մետրոյի կայարանների մոտ՝ զգալի վնաս հասցնելով մետրոպոլիտենին: Նրանք նաև խանութներ և ավտոբուսներ էին այրել, երկրի մեծ քաղաքներում փողոց էր դուրս բերվել զրահատեխնիկա: