Կենտրոնականի քրեական հետախույզները գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել (տեսանյութ)
Նոյեմբերի 2-ի լուսադեմին ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ էր ստացվել, որ Կողբացու փողոցի սրճարաններից մեկի դուռը կոտրել են ու փորձել գողություն անել։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:
Կենտրոնականի քրեական հետախույզները օրեր տևած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, որոնց հիման վրա էլ նոյեմբերի 11-ին կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Սարի թաղում ապրող 22-ամյա մի երիտասարդի։ Կասկածվողը խոստովանական բացատրություն տվեց։
Հետագա միջոցառումներով ոստիկանները նրա մասնակցությամբ նոր հանցադրվագներ բացահայտեցին։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բերման ենթարկվածը նոյեմբերի 4-ին Հանրապետության փողոցի մի խանութից գողության փորձ է արել, իսկ Դավիթ Անհաղթի փողոցի մի խանութից մեկից գողություն։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։









