ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը գլխուղեղի վիրահատության է ենթարկվել

23:21 • 12.11.19

ԱՄՆ նախկին նախագահ, 95-ամյա Ջիմի Քարթերը հաջող վիրահատության է ենթարկվել ներգանգային ճնշման իջեցման նպատակով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Քարթերի նախագահական կենտրոնին:

Հաղորդվում է, որ վիրահատական միջամտությունն առանց բարդությունների է անցել: Քարթերը դեռևս հիվանդանոցում է, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ Քարթերի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել այսօր առավոտյան: Նրան տեղափոխել են ԱՄՆ Ջորջիա նահանգի Էմորի համալսարանին կից բժշկական կենտրոն: