Քիմ Քարդաշյանի երկրպագուները խնդրել են նրան օգնել Ավստրալիային՝ այնտեղ բռնկված հրդեհները մարելու հարցում. աստղի պատասխանը երկար սպասեցնել չի տվել (տեսանյութ)

15:25 • 12.11.19

Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի երկրպագուները խնդրել են նրան օգնել Ավստրալիային՝ այնտեղ բռնկված անտառային հրդեհները մարելու հարցում:

Երկուշաբթի առավոտյան Twitter-ում հրապարակած տեսանյութում ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղը նշել է, որ «ինչ-որ յուրահատուկ» բան է պատրաստել Ավստրալիայի համար, գրում է Daily Mail պարբերականը:

Շատերը ենթադրել են, որ հայտարարությունը վերաբերում է նրա KKW Beauty ապրանքանիշին, իսկ մյուսներն էլ վստահ են, որ աստղն իրապես պատրաստ է բարեգործության:

Ավելի քան 20 000 հրշեջ փորձում է կանխել Նոր Հարավային Ուելսում և Քուինսլենդում բռնկված ավելի քան 50 հրդեհների տարածումը, միաժամանակ բանակը պատրաստ է ուղղաթիռով տարհանել բնակիչներին, եթե նրանց տները վտանգի մեջ հայտնվեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ զույգը մասնավոր թիմ էր վարձել՝ մարելու Կալիֆոռնիայում 60 միլիոն դոլար արժողությամբ իրենց առանձնատանը մոտեցող անտառային հրդեհները: