Հնդկաստանում բռնել են Բեն Լադեն անունով մարդասպան փղին (լուսանկարներ, տեսանյութ)

14:44 • 13.11.19

Հնդկաստանի Ասամ նահանգի Ռոնգջուլի անտառային զանգվածում բռնել են մարդասպան փղին, որը վախի մեջ է պահել մերձակա գյուղերի բնակիչներին, գրում է nypost.com-ը:

Կենդանուն նույնիսկ կոչել են Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման ղեկավարի՝ Օսամա Բեն Լադենի անունով:

Փղին բռնելու համար նահանգի Անտառային տնտեսության վարչությունը հատուկ գործողություն է կազմակերպել: Իշխանությունները որոշել են բռնել կենդանուն, քանի որ նրա պատճառով մերձակա գյուղերի բնակիչները չեն կարողացել տնից դուրս գալ:

Պարզվում է՝ հոկտեմբերին Բեն Լադենը հինգ մարդու է սպանել: Մահացածների շարքում երեք կին է եղել: Փղին բռնելուց հետո անտառային տնտեսության ներկայացուցիչները հայտնել են փղին արգելոց տանելու մտադրության մասին:

Картинки по запросу Усама бен Ладен

Картинки по запросу Слон

Картинки по запросу Усама бен Ладен