ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան

16:22 • 13.11.19

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ ՀՔԾ-ն մերժել է իր դիմումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այսօր ՀՔԾ-ից ստացա հանցագործության մասին հաղորդմանս պատասխանը և, «ի զարմանս» ինձ, մերժել են քրեական գործ հարուցել քր.օր.-ի 181-րդ հոդվածով: Բնականաբար ՀՔԾ սույն որոշումը կբողոքարկեմ բոլոր հնարավոր ներպետական ատյաններում, իսկ ամենավերջում վստահաբար Նիկոլ Փաշինյանի կատարած բազմաթիվ հանցանքներին կգումարվի նաև 181-րդ հոդվածի հատկանիշները ուղղակի Նիկոլին զուգահեռ պատասխանատվության կենթարկվի նաև ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննիսյանը»:

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն օրերս հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդագրությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օրինական պահանջով: