Հարավային Կորեայում գետը հիվանդ խոզերի արյունով է ներկվել (լուսանկարներ)

12:38 • 13.11.19

Հարավային Կորեայի սահմանի մոտով հոսող Իմջին գետը տասնյակ հազարավոր խոզերի արյունով է ներկվել, որոնք ոչնչացվել են աֆրիկյան ժանտախտի (ԽԱԺ) պատճառով, հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ Հարավային Կորեայի իշխանությունները 47 հազար կենդանի են ոչնչացրել ԽԱԺ-ի տարածումը կանխելու համար, սակայն չեն հասցրել թաղել կենդանիներին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հորդառատ անձրևների պատճառով ջրամբարում է հայտնվել սպանված կենդանիների արյունը:

Տեղի պաշտոնյաները հավաստիացրել են, որ գետի արյունը չի առաջացնի ժանտախտի տարածումն այլ կենդանիների շրջանում, ինչպես նաև այն վտանգավոր չէ մարդկանց համար: Արտակարգ միջոցներ են ձեռնարկվել հետագա աղտոտումը կանխելու համար:

ԽԱԺ-ի առաջին դեպքը գրանցվել էր հարևան Հյուսիսային Կորեայում՝ մայիսին: Հարավային Կորեան հսկայական ջանքեր է գործադրել իր տարածքում հիվանդության առաջացումը կանխելու համար:

Հարավկորեացի զինվորականներին թույլատրել են սպանել սահմանը հատող ցանկացած խոզի, սակայն, չնայած նախազգուշական միջոցներին, սեպտեմբերի 17-ին ԽԱԺ-ի առաջին դեպքը գրանցվել է նաև Հարավային Կորեայում:

Համաճարակի բռնկման հետևանքով տուժել է Ասիայի մեծ մասը, այդ թվում՝ Չինաստանը, Վիետնամը և Ֆիլիպինները։ Միայն Չինաստանում մոտ 1,2 մլն խոզ է սպանվել։

Image result for South Korean river turns red after being polluted with pigs' blood