Տարիներ շարունակ բրիտանացին միաժամանակ հանդիպել է երկու աղջիկների հետ. նրան մատնել են միանման բացիկները
Բրիտանացի տղամարդը տարիներ շարունակ միաժամանակ երկու աղջկա հետ է հանդիպել և հաջողացրել է թաքցնել դա: Ինչպես գրում է Life.ru-ն, նրա գաղտնիքը բացահայտվել է միակ «հանցանշանի»՝ նույն տեքստով երկու բացիկների օգնությամբ:
Նշվում է, որ Քեթրին անունով աղջիկը տարիներ շարունակ վստահ է եղել, որ հանդիպում է լուրջ մտադրություններ ունեցող երիտասարդի հետ, ով անգամ ամուսնությունից և ընտանիք կազմելուց էր խոսում: Սակայն դա միայն խոսակցություն էր մնում:
Այնուհետև Քեթրինի հետ կապ է հաստատել մեկ այլ աղջիկ, որը նույնպես մտածում էր, որ տվյալ երիտասարդն իրեն է սիրում:
Համեմատելով տղամարդու ուղարկած բացիկների լուսանկարները՝ բրիտանուհիները պարզել են, որ երկուսն էլ խաբված են: Կարդալով իրեն ուղարկված բացիկի տեքստը՝ Քեթրինը բացահայտել է, որ խոսքերը համընկնում են:
Մեկ ժամ հեռախոսով խոսելուց հետո աղջիկները հասկացել են, թե ինչպես է տղան խաբել երկուսին էլ: Նրանք միասին գնացել են տղայի ծնողների տուն, որտեղ բազմիցս եղել էին առանձին-առանձին: Մինչ այդ տղայի ծնողները երկուսի հետ էլ շփվել են առանց կասկածի տեղիք տալու:











