Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. կա տուժած
Նոյեմբերի 13-ին, ժամը 03:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Մարալիկ տանող հատվածում` Հոռոմ գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Զ., 1956 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորներ՝ Արուս Գ.-ն և Հովհաննես Ա.-ն արգելափակվել են ավտոմեքենայում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ուղևորներին, իսկ Հ. Ա.-ին (ծնված 1990 թ.)՝ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:









