ԱԺ-ն ընդունեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու օրինագիծը. կառույցի գործառույթները կփոխանցվեն Շրջակա միջավայրի նախարարությանը

10:43 • 13.11.19

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ջրի ազգային խորհուրդը լուծարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն նոյեմբերի 13-ի ԱԺ նիստում ընդունվեց 100 կողմ ձայնով:

Ջրի ազգային խորհրդի լուծարումից հետո կառույցի գործառույթները կփոխանցվեն Շրջակա միջավայրի նախարարությանը:

Ջրի ազգային խորհրդում արդեն առկա հայտերը օրենսդրական փոփոխությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կառավարությունը կփոխանցի Շրջակա միջավայրի նախարարություն, և այդ հայտերին ընթացք կտրվի: