Զինված հարձակում Ստամբուլի սուրճի խանութներից մեկի վրա. կա մեկ զոհ

14:22 • 13.11.19

Ստամբուլի Քասըմփաշա թաղամասի Զինջիրլիքույու պողոտայում տեղակայված սուրճի խանութներից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

Հանցագործը, հարձակվելով սուրճի խանութի վրա, կրակ է բացել ատրճանակից և թաքնվել:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

Սուրճի խանութի 55-ամյա աշխատակից Ֆուաթ Բաթալը, որը ծանր վիրավորվել էր, հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանները շարունակում են ուսումնասիրել դեպքի վայրն ու փնտրել հանցագործին: