Ձերբակալվել և ազատ է արձակվել նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը. Pastinfo.am

22:18 • 14.11.19

 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՔԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, և նրա որդուն։ Տեղեկությունների համաձայն՝ նրանք կասկածվում են փողերի լվացման գործում։

«Փաստինֆո»-ն տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից, սակայն, պատասխանեցին, որ տեղեկություն չունեն։ 

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր,գործարար Ալիկ Պետրոսյանը ձերբակալվել է երկու օր առաջ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործի շրջանակներում։ Վերջինիս փաստաբանը բողոք է ներկայացրել ձերբակալության որոշման դեմ եւ գործարարն արդեն ազատ է արձակվել։

Պաշտոնական մարմինները դեպքի վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չեն տալիս։