Բաքվում բազմահարկ շենքի հրդեհի հետևանքով տուժել է 11 մարդ (տեսանյութ)

11:47 • 15.11.19

Բաքվի բազմահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 11 մարդ, այդ թվում` 5 երեխա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Աղբյուրների համաձայն`դեպքի վայր են ժամանել հրդեհային ծառայության հրշեջ ջոկատներ և հատուկ ռիսկային փրկարար ծառայության համապատասխան ուժեր: Շենքի բնակիչները տարհանվել են անվտանգ տարածք, քիչ անց հրդեհը մարվել է:

Տուժածներին տեղափոխել են հանրապետական թունաբանության կենտրոն և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Վերջիններիս ուղարկել են ամբուլատոր բուժման: