Ավստրալուհի մոդելը հղիության մասին իմացել է միայն ծննդաբերելիս

04:16 • 15.11.19

Ավստրալուհի մոդել Էրին Լանգմեյդն իր հղիության մասին իմացել է այն ժամանակ, երբ պտուղը 37 շաբաթական էր: Նա իրեն լոգարանում հանկարծակի վատ է զգացել, որից հետո ծնվել է փոքրիկը: Այս մասին հայտնում է Zvezda հեռուստաընկերությունը:

23-ամյա աղջկա որովայնը չէր մեծացել և նա չէր ունեցել հղիության նախանշաններ ու շարունակել էր ապրել բնականոն կյանքով` խմելով հակաբեղմնավորիչ հաբեր: «Պատրաստվում էի մեկնել հայրենիք, շարունակում էի կրել սովորական հագուստ: Ոչինչ չէր ասում այն մասին, որ երեխայի եմ սպասում: Շատ տաօրինակ է»,- պատմել է նա:

Լոգարանում, երբ աղջկա ինքնազգացողությունը վատացել է, նա կանչել է իր փեսացուին և րոպեներ անց ծննդաբերել աղջիկ երեխայի: Տղան շտապօգնություն է զանգահարել: Երեխան շնչառության հետ կապված խնդիրներ է ունեցել, և նորածնին փրկել են ժամանակին օգնության հասած բժիշկները:

Փոքրիկին անվանել են Այլա, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: «Հիմա մենք սովորում են լինել ծնողներ»,- ասել է երիտասարդ մայրիկը:

Բժիշկներն ընդգծել են, որ Լանգմեյդի մոտ եղել է գաղտնի հղիություն: Նման անոմալ երևույթ հանդիպում է հազարավոր մարդկանցից մեկի դեպքում: