Չինաստանի բնակչուհին ամբողջ գիշեր խաղացել է բջջային հեռախոսով և կուրացել
Չինաստանի Շենչժեն քաղաքի բնակչուհին կորցրել է ձախ աչքի տեսողությունը` ամբողջ գիշեր բջջային հեռախոսով խաղեր խաղալու հետևանքով: Այս մասին հայտնում է lenta.ru-ն` հղում անելով Unilad-ին:
Առավոտյան արթնանալով` նա կրկին ձեռքն է վերցրել հեռախոսը և միայն հինգ րոպե անց հասկացել, որ ձախ աչքով ոչինչ չի տեսնում: Չինուհին դիմել է բժիշկների օգնությանը: Նրա բժիշկը` Ցյու Վինցզյանը, հայտնել է, որ աղջկա աչքի ցանցաթաղանթի վրա արյան խցանումներ են առաջացել, ինչն էլ դարձել է կուրության պատճառ:
Բժիշկը բացատրել է, որ աչքերի ֆիզիկական լարումն առաջացրել է արյան անոթների պատռվածք: Լազերի օգնությամբ բժիշկները փոքրիկ անցք են բացել ցանցաթաղանթում, և դա օգնել է հեռացնել ավելորդ արյունը: Չինացի կինն ապաքինվում է ընթացակարգից հետո, նրա տեսողությունն աստիճանաբար վերականգնվում է:









