Ֆիլիպիններում դեռահասն ազատել է քրոջը կոկորդիլոսի երախից՝ փրկելով նրա կյանքը (լուսանկարներ)

11:48 • 15.11.19

Ֆիլիպինների Պալավան նահանգում 15-ամյա դեռահասը քրոջն ազատել է կոկորդիլոսի երախից՝ փրկելով նրա կյանքը, գրում է Daily Mail-ը։

Ուրբաթ՝ նոյեմբերի 8-ին, 12-ամյա Հաինա Լիզա Խոսե Հաբին կամուրջով գետակն էր անցնում, երբ չորսմետրանոց հսկա կոկորդիլոսը հարձակվել է նրա վրա։ Կոկորդիլոսն ատամները խրել է աղջկա աջ ոտքի մեջ և փորձել քաշել նրան ներքև՝ ջրի մեջ։

Հաինայի ճիչը լսել է նրա ավագ եղբայրը՝ Հաշիմը, որն արդեն անցել էր գետակի մյուս ափը, և սկսել է քարերով հարվածել գիշատչին։ Նրան հաջողվել է ազատել քրոջը կոկորդիլոսի երախից և օգնություն կանչել։

Աղջիկը լուրջ վնասվածքով հոսպիտալացվել է․ այժմ նրա վիճակը կայուն է։ Հաինան ոստիկաններին խոստովանել է, որ համոզված էր, որ մահանալու է կոկորդիլոսի երախում։ «Կոկորդիլոսը հսկայական էր՝ ինձնից մեծ։ Ես սարսափած էի․ ճչում էի և վախից լաց լինում։ Նրա ատամները հենց իմ դիմաց էին»,- ասել է Հաինան։

Ոստիկաններն այժմ փնտրում են կոկորդիլոսին, քանի որ վախենում են, որ նա կհարձակվի այլ մարդկանց վրա ևս։ Տեղի բնակչությանը կոչ են արել հեռու մնալ ջրային տարածքներից։

Haina Lisa Jose Habi (left) being comforted by her mother in the back of an ambulance after she was attacked by a crocodile in the Philippines

The young girl was carried from the ambulance and taken to hospital. She is said to be in a stable condition

Haina suffered a deep cut on her right leg (above) and was admitted to RHU Balabac in Palawan for medical treatment

A crocodile (seen in a file image) grabbed hold of the 12-year-old girl and tried to drag her off a bridge into the water