Ինդոնեզիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

05:35 • 15.11.19

Ինդոնեզիայի ափերին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` մեջբերելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալները:

Նշվում է, որ օջախը գտնվել է 29 կմ խորությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սուլավեսի կղզում գտնվող Մանադո քաղաքից 168 կմ հարավ-արևելք: Քաղաքի բնակչությունը կազմում է 452 հազար մարդ:

Վնասների և տուժողների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ցունամիի վտանգ չի կանխատեսվում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի Մանադոյի արևելքում 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: