Վորոնեժում մայրը լաց լինելու համար մեկ ամիս շարունակ ծեծել է երկու տարեկան հիվանդ երեխային. նրան սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում
ՌԴ Վորոնեժի մարզում քրեական գործ է հարուցվել 32-ամյա կնոջ նկատմամբ, որը շուրջ մեկ ամիս լաց լինելու և «կամակորություն» անելու համար ծեծել է իր երկու տարեկան հիվանդ երեխային: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Կալաչեևսկի շրջանի բնակչուհին տղային խոշտանգել է օգոստոսի 7-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում` բռունցքներով հարվածներ հասցնելով նրա գլխին և մարմնին: Նշվում է, որ ներկայումս փոքրիկը գտնվում է սոցիալական կազմակերպությունում: Նրան մորը չեն հանձնի:
Հայտնի է դարձել, որ 32-ամյա կինը նախկինում էլ պատասխանատվության է ենթարկվել անչափահասի նկատմամբ ծնողական պարտականությունները չկատարելու համար: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել և նրան սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում:









