ԱՄՆ-ում կինը շուրջ մեկ տարի ամուսնու մարմինը թաքցրել է սառնարանում
ԱՄՆ-ում տեղի իշխանությունները ձերբակալել են մի կնոջ, որը շուրջ մեկ տարի ամուսնու մարմինը թաքցրել է սառնարանում: Այս մասին հայտնում է The Joplin Globe-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Միսսուրի նահանգի Ջոպլին քաղաքում: Բացահայտումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վկան ոստիկանությանը հայտնել է, որ Պոլ Բարթոնի մարմինը գտնվում է Բարբարա Ուոթերսի տան սառցախցիկում:
Ականատեսը պատմել է, որ Բարբարայի ամուսինը մահացել է 2018 թվականի դեկտեմբերի 30-ին, իսկ կինն իրեն սպառնացել է սպանությամբ, եթե նա այդ մասին որևէ մեկին հայտնի, իսկ եթե, ամեն դեպքում, հայտնի ոստիկանությանը, ապա կսպանի նաև նրանց, փրկարարներին, բժիշկներին, ովքեր կփորձեն մտնել իր տուն:
Իրավապահ մարմինները պարզել են, որ Բարբարան հոգեկան խնդիրներ ունի: Ներկայումս դատաբժշկական փորձագետները պատրաստվում են պարզել մահվան պատճառները: Բարբարան ձերբակալվել է: Նրան սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում:










